Լեւոն Տեր-Պետրոսյանի կյանքին առաջիկա 20 տարում վտանգ չի սպառնում - Mediamax.am

8236 դիտում

Լեւոն Տեր-Պետրոսյանի կյանքին առաջիկա 20 տարում վտանգ չի սպառնում


Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` rferl.org


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդելի «Մեմորիալ» հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից:

ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ բժիշկները հավաստիացրել են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երեւան վերադառնալ 2-3 շաբաթից:

 

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը ենթարկվել էր աղիքային քաղցկեղի վիրահատության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին