Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Հովհաննիսյանին ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայում, Կուբայում, Կոստա Ռիկայում, Գվատեմալայում եւ Պանամայում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նաեւ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից ազատելու մասին:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գլխավորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
















