Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը կոչ է արել ՀՀ իշխանություններին «հարգել Երեւանում խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող մարդկանց խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը»:
«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, պարտավորություն է ստանձնել պաշտպանել եւ ամրապնդել խաղաղ հավաքների անցկացման ազատությունը: Պետք է ամբողջությամբ հարգել Երեւանում ցույցի մասնակիցների այդ իրավունքը»,- ասել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավարը:
Նրա խոսքերով, իրավապահների գործողությունների, մասնավորապես ջրցան մեքենաների կիրառման եւ խաղաղ ցուցարարների բերման ենթարկելու մասին տեղեկությունները, լուրջ մտահոգություն են առաջացրել:
«Իրավապահ մարմինները պարտավոր են նպաստել խաղաղ հավաքներին, եւ ցանկացած քայլ ոստիկանության կողմից պետք է լինի օրինական, անհրաժեշտ եւ համաչափ: Անհամաչափ ուժի գործադրման եւ ձերբակալության վերաբերյալ մեղադրանքները պետք է օբյեկտիվորեն, համապարփակ եւ անհապաղ հետաքննության ենթարկվեն՝ մեղավորների պատասխանատվության կանչելու համար»,- նշել է Մայքլ Գեորգ Լինքը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: