Հայաստանը դատապարտում է ISIS-ի եւ «Ալ Նուսրայի» վայրագությունները - Mediamax.am

3646 դիտում

Հայաստանը դատապարտում է ISIS-ի եւ «Ալ Նուսրայի» վայրագությունները


Լուսանկարը` http://www.independent.ie


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը դատապարտում է «Իսլամական պետության», «Ալ Նուսրայի», այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված վայրագությունները:

Նախագահն այդ մասին ասել է՝ հանդես գալով «Արարատի ստորոտում» միջազգային մեդիա-ֆորումի մասնակիցների առջեւ:

 

«Այսօր Սիրիայում եւ Իրաքում, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» իրական սպառնալիք է դարձել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային անվտանգության համար: Հինավուրց քաղաքակրթությունների բնօրրան հանդիսացող Մերձավոր Արեւելքում վտանգված է այդ նույն քաղաքակրթությունների գոյությունը: Սիրիայում եւ Իրաքում հայ համայնքներն անմասն չեն այդ ամենից: Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիները, որ ապաստան էին գտել Սիրիայում, Իրաքում, այժմ էլ բախվել են նշված մարտահրավերներին: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից:

 

Հայաստանը դատապարտում է «Իսլամական պետության», «Ալ Նուսրայի», այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները եւ կոչ է անում միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի լիակատար իրականացմանը», - ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին