Երեւան: Մեդիամաքս: Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի եւ Վիգեն Խաչատրյանի հետ:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր:
Մինչ այս Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ՀՀԿ փետրվարի 12-ի նիստում ասել էր. «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը վաղուց պատրաստ է եւ իմ սեղանին է: Ոչինչ ինձ չի խանգարել եւ չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը եւ սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը»:
Սահմանադրական բարեփոխումների ծրագրին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: