Մարտի 5-ին կկայանա ԲՀԿ-ի արտահերթ համագումարը - Mediamax.am

4854 դիտում

Մարտի 5-ին կկայանա ԲՀԿ-ի արտահերթ համագումարը


Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը
Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 5-ին՝ ժամը 15:00-ին, «Բարգավաճ Հայաստան» կենտրոնական գրասենյակում տեղի կունենա կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը։

Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ քաղաքական խորհուրդը:

 

Տարբեր ԶԼՄ-ներ պնդում են, որ մարտի 5-ի համագումարում Գագիկ Ծառուկյանը վայր կդնի կուսակցության ղեկավարի լիազորությունները եւ կարող է մնալ ԲՀԿ պատվավոր նախագահ:

 

Հիշեցնենք, որ ԲՀԿ քաղխորհուրդը չեղյալ էր հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:

 

Կուսակցության հիմնավորմամբ, որոշումն ընդունվել էր՝ «հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից եւ բախումներից»:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին