Միջազգային իրավունքը չի կարող կամայականորեն մեկնաբանվել - Mediamax.am

4653 դիտում

Միջազգային իրավունքը չի կարող կամայականորեն մեկնաբանվել


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին:

Աշխատանքային ճաշի ձեւաչափով կայացած հանդիպմանը նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ դերակատարությունը եւ ներուժը Եվրոպական անվտանգության պահպանման, ինչպես նաեւ հակամարտությունների կարգավորման գործում: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարեւոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի եւ մեր անմիջական տարածաշրջանի, այլեւ ամբողջ Եվրոպայի անվտանգության համար:

 

ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որի համաձայն՝ միջազգային իրավունքի եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները չեն կարող կամայականորեն մեկնաբանվել, եւ դրանցից որեւէ մեկը չի կարող գերակայող լինել մյուսի նկատմամբ:

 

Սերժ Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները ստեղծված իրավիճակում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին