Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ Գերագույն մարմինը հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ նախաձեռնել է հանրային քննարկումներ՝ իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները ներկայացնելու, բացատրելու, ճշտելու նպատակով:
ՀՅԴ ԳՄ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կուսակցությունը ցանկանում է քննարկումների միջոցով լսել քաղաքացիների կարծիքները եւ նրանց մասնակից դարձնել առկա հիմնահարցերի լուծմանը:
Փետրվարի 17-ի երեկոյան ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են քսան մտավորականների հետ:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես ՀՅԴ ծրագրային, այնպես էլ ներկա իրավիճակում երկրի առջեւ ծառացած հարցեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: