Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կլինի Ազատության հրապարակում - Mediamax.am

4026 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կլինի Ազատության հրապարակում


Րաֆֆի Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասել է, որ չնայած փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությանը՝ ինքը լինելու է Ազատության հրապարակում:

 

Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն նախատեսված հանրահավաքի ժամանակ:

 

«Ժառանգության» առաջնորդը կրկին բարձրացրել է իշխանափոխության հարցը եւ կոչ արել Սերժ Սարգսյանին հեռանալ քաղաքական դաշտից՝ «հանուն հայրենիքի»:

 

«Սերժ Սարգսյան, դուրս արի: Եթե քեզ ընկեր է պետք դուրս գալու, ես հետդ դուրս կգամ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին