Տիգրան Ուրիխանյան. Եռյակն առաջիկա հանրահավաքում կներկայացնի իր գործողությունների ծրագիրը - Mediamax.am

3714 դիտում

Տիգրան Ուրիխանյան. Եռյակն առաջիկա հանրահավաքում կներկայացնի իր գործողությունների ծրագիրը


Տիգրան Ուրիխանյանը
Տիգրան Ուրիխանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցությունների հաջորդ հանրահավաքին եռյակը կներկայացնի իր գործողությունների ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ եռյակի առաջիկա հանրահավաքը կկայանա կարճ ժամանակ անց:    

 

ԲՀԿ մամուլի խոսնակի փոխանցմամբ, այս պահից սկսած եռյակը կիրականացնի իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողություններ:

 

«Մեծ է եռյակի հետ հույսեր կապող մարդկանց թիվը: Այն, ինչից նախորդ հանրահավաքի ժամանակ խոսեցին թե ԲՀԿ, թե մյուս ուժերի ներկայացուցիչները, սոցիալական, տնտեսական, իրավական խնդիրների օրակարգ էր: Խնդիրներ, որոնք առաջադրել էին քաղաքացիները»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը:

 

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հանրահավաքի ժամանակ արված կարճ ելույթին՝ կուսակցության մամուլի խոսնակն ասել է, որ այն վկայում էր այն մասին, որ ԲՀԿ-ի համար ներկայիս իրավիճակն այլեւս հանդուրժելի չէ, եւ քաղաքական ուժը համաձայն չէ իշխանությունների վարած քաղաքականության հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին