Գագիկ Ծառուկյանը պատրաստ է գնալ պայքարի ճանապարհով ժողովրդի հետ միասին - Mediamax.am

6288 դիտում

Գագիկ Ծառուկյանը պատրաստ է գնալ պայքարի ճանապարհով ժողովրդի հետ միասին


Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ասել է, որ հպարտ է այսօր կանգնել ժողովրդի կողքին:

Այդ մասին նա ասել է Երեւանի Ազատության հրապարակում՝ հանդես գալով Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ), Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) եւ Ժառանգություն կուսակցության հրավիրած համատեղ հանրահավաքում:

 

«Ես ելույթ կունենամ հաջորդ հանրահավաքին: Այսօր կասեմ միայն, որ մեր երկիրն անպայման ունենալու է մեծ հաջողություն, որի սկիզբը դրվում է այսօր եւ այստեղ: Հաջողությունը դժվար ճանապարհ է, պայքար է: Ես պատրաստ եմ այդ ճանապարհը անցնել ձեզ հետ միասին: Մենք պետք է լինենք միասնական եւ առաջ գնանք հաշվարկված քայլերով», - ասել է Գագիկ Ծառուկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին