Հիմնարար հումանիտար եւ գիտական տեքստերը՝ հայերեն - Mediamax.am

exclusive
2977 դիտում

Հիմնարար հումանիտար եւ գիտական տեքստերը՝ հայերեն


Ալան Բադիուն
Ալան Բադիուն

Լուսանկարը` Eric Fougere_VIP Images_ Corbi

Ջորջօ Ագամբէնը
Ջորջօ Ագամբէնը

Լուսանկարը` Leonardo Cendamo

Յուրգեն Հաբերմասը
Յուրգեն Հաբերմասը

Լուսանկարը` Europai Bizottsag_Dudas Szabolcs

Միշել Ֆուկոն
Միշել Ֆուկոն

Լուսանկարը` Camera Press


Մեդիամաքսը՝ «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հետ համագործակցությամբ, նոր հատուկ նախագիծ է գործարկում, որում ներկայացնելու է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագիծը:

 

«Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան հայկական ծրագրերի բաժնի նախաձեռնությամբ իրականացվող նախագծի նպատակն է հիմնարար հումանիտար եւ գիտական տեքստերը հասանելի դարձնել հայերեն թարգմանությամբ: Նախագիծը համակարգում է «ԱՐԻ գրականության հիմնադրամը»:

Ջորջօ Ագամբէնը Ջորջօ Ագամբէնը

Լուսանկարը` Leonardo Cendamo

Հատուկ նախագծում ներկայացվելու են հատվածներ արդեն հրատարակված եւ հրատարակությանը պատրաստվող գրքերից:

 

Հիմնադրամի տնօրեն Արեւիկ Աշխարոյանը Մեդիամաքսին ասել է, որ հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն ակնառու հեղինակների հումանիտար եւ հասարակագիտական կարեւորագույն աշխատություններ։

 

Արդեն լույս է տեսել 4 գիրք.

 

•    Ջորջօ Ագամբէն, «Մնացորդք Աւշուիցի: Արխիւը եւ վկան» (Giorgio Agamben, Quel che resta di Auschwitz. L’archivio e il testimone (Homo sacer III), Ակտուալ արվեստ հրատարակչություն, 2020

 

•    Յուրգեն Հաբերմաս, «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» (Jürgen Habermas, Strukturwandel der Öffentlichkeit), Անկյունաքար հրատարակչրություն 2021

 

•    Ալան Բադիու, «Դարը» (Alain Badiou, Le Siècle), Նյումեգ հրատարակչություն, 2021

 

•    Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը» (Michel Foucault, L’archéologie du savoir), Զանգակ հրատարակչություն, 2022

 

Արեւիկ Աշխարոյանի խոսքով, մատենաշարը Հայաստանում ինտելեկտուալ դիսկուրսների զարգացումը խթանելու նպատակ ունի: Նա նկատել է, որ

նախագիծը նաեւ կնպաստի հայերեն լեզվի զարգացմանը, նոր եզրութաբանական բառարանի ներդրմանը, ինչպես նաեւ որակավորված թարգմանիչների համայնքի ընդլայնմանը:

Յուրգեն Հաբերմասը Յուրգեն Հաբերմասը

Լուսանկարը` Europai Bizottsag_Dudas Szabolcs

Գրքերի ընտրության համար ձեւավորվել է խորհրդատվական հանձնախումբ, որի անդամներն են.

 

Շուշան Ավագյան` գրական թարգմանիչ եւ դասախոս, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի «Թարգմանական վկայագիր» ծրագրի դասախոս

 

Վարդան Ազատյան` Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի տնօրեն

 

Հակոբ Կուլուջյան` ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելեսի), Մերձավոր Արեւելքի լեզուների եւ մշակույթի ֆակուլտետի հայագիտության դասախոս

 

Սմբատ Հովհաննիսյան` Երեւանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու

 

Արմինե Իշխանյան` Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսորի օգնական, մագիստրատուրայի սոցիալական քաղաքականության եւ զարգացման ծրագրերի ղեկավար

 

Ռայմոնդ Գեւորգյան` Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար, Փարիզի համալսարան, Սեն Դենի

 

Արտաշես Մարկոսյան` Ստամբուլի «Արաս» հրատարակչության նախկին գլխավոր խմբագիր

 

Արա Սանջյան՝ Միչիգանի համալսարանի (Դիրբոռն) Հայաստանի եւ Միջին Արեւելքի պատմության դասախոս, հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Ալան Բադիուն Ալան Բադիուն

Լուսանկարը` Eric Fougere_VIP Images_ Corbi

«Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան Հայկական hամայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը խոստովանել է, որ թարգմանվելիք գրքերի ընտրությունը դյուրին աշխատանք չէր։

 

«Անհրաժեշտ էր հարյուրավոր առաջարկներ զտել, քանի որ մեր միջոցները թույլ էին տալիս ընդամենը 10-12 գիրք հրատարակել», - նշել է նա եւ ներկայացրել այն 3 չափանիշները, որոնց հիման վրա կատարվել է ընտրությունը.

 

ա) գրքի ներգործությունը բազմաթիվ գիտակարգերի վրա,

բ) գրքի անժամանցելի արժեքը,

գ) մոտեցումների եւ լեզուների այլազանությունը:

Միշել Ֆուկոն Միշել Ֆուկոն

Լուսանկարը` Camera Press

Ռազմիկ Փանոսյանը նշել է, որ թարգմանությունների ընթացքում ստեղծվել են նոր բառեր կամ եզրեր, գոյություն ունեցող բառերը նոր իմաստներ են ստացել։  «Հիմնական մոտեցումն այն էր, որ հնարավորինս խուսափենք օտարաբանություններից», - ասել է նա:

 

Մինչեւ 2022 թվականի վերջը լույս կտեսնեն հետեւյալ գրքերը.

 

Ժան-Ֆրանսուա Լիոտար, «Հետարդիական կացություն: Հեթանոսության դասեր։ Պատասխան հարցին, թե ի՞նչ է հետարդիությունը» (Jean-Francois Lyotard, La condition postmoderne; Instructions Païennes et Le Postmoderne expliqué aux enfants)

 

Անտոնիո Գրամշի, «Բանտային տետրեր» (Antonio Gramsci, Quaderni del carcere)

 

Հաննա Արենդթ, «Ամբողջատիրության ակունքները» (աշխատանքային վերնագիր) (Hannah Arendt, The Origins of Totalitarianism)

 

Ջուդիթ Բաթլեր, Էռնեստո Լակլաու, Սլավոյ Ժիժեկ, «Դիպվածականություն, գերիշխանություն, միեղինություն. ժամանակակից տրամախոսույունից ահյակից» (աշխատանքային վերնագիր) (Judith Butler, Ernesto Laclau and Slavoj Zizek, Contingency, Hegemony, Universality: Contemporary Dialogues on the Left)

 

Սիմոն դը Բովուար, «Երկրորդ սեռը» (Simone de Beauvoir, Le deuxième sexe)

 

Եդուարդ Սաիդ, «Արեւելաբանութիւն» (Edward Said, Orientalism)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին