3 փաստ Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակի մասին - Mediamax.am

exclusive
34407 դիտում

3 փաստ Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակի մասին


Կարինա Հակոբյանը
Կարինա Հակոբյանը
Թարսեմ Սինգհը
Թարսեմ Սինգհը

2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկված Լեդի Գագայի (Lady Gaga) «911» տեսահոլովակը իրարանցում առաջացրեց Հայաստանում:

 

 

Հոլովակի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, իսկ Լեդի Գագան որոշ դրվագներում նմանակում է Սոֆիկո Ճիաուրելիին: Կադրերից մեկում կարելի է տեսնել ոստիկանական ժապավենի վրա գրված «Զգուշություն» բառը, որն անգլերեն Caution-ի բառացի թարգմանություն է:

 

Մեդիամաքսը 3 փաստ է ներկայացնում տեսահոլովակի մասին:

 

Ռեժիսորը

 

Հոլովակի ռեժիսորը հնդկական ծագում ունեցող Թարսեմ Սինգհն է: Նա տարբեր առիթներով ասել է, որ Սերգեյ Փարաջանովը իր ոգեշնչման աղբյուրներից մեկն է:

 

Սինգհը մանկությունն անցկացրել է Իրանում, որտեղ աշխատում էր նրա հայրը:

Թարսեմ Սինգհը Թարսեմ Սինգհը

 

Թարսեմ Սինգհը նկարահանել է R.E.M խմբի Losing My Religion հանրահայտ երգի հոլովակը, որը 1991 թվականին 6 մրցանակ շահեց MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում:

 

 

Մասնավորապես, այն ճանաչվեց «Տարվա վիդեո», իսկ Սինգհը մրցանակ ստացավ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում:

 

Ի դեպ, Loosing My Religion հոլովակում Թարսեմ Սինգհը վերաշարադրել է դրվագներ Անդրեյ Տարկովկսկու «Զոհաբերություն» ֆիլմից:

 

Երգը եւ թեման

 

Լեդի Գագան ասել է, որ «այս կարճ ֆիլմը շատ անձնական է ինձ համար, քանի որ պատմում է հոգեկան առողջության հետ կապված իմ փորձառության մասին եւ ցույց է տալիս, թե ինչպես կարող են միահյուսվել իրականն ու երեւակայականը եւ կերտել հերոսներ մեր շուրջը եւ մեր ներսում»:

 

Լեդի Գագան շնորհակալություն է հայտնել Թարսեմ Սինգհին՝ «25 տարվա վաղեմության գաղափարն ինձ ներկայացնելու համար»:

 

Երգչուհին ասել է, որ տեսահոլովակը «ցավի պոեզիա» է:

 

Հայազգի դիզայները

 

«911» տեսահոլովակի հերոսների ոճի հեղինակը Նիկոլա Ֆորմիչետին է, որը երկար տարիներ աշխատում է Լեդի Գագային հետ: Կերպարների մի մասը ստեղծել է հայազգի արվեստագետ եւ դիզայներ Կարինա Հակոբյանը:

Կարինա Հակոբյանը Կարինա Հակոբյանը

 

Կարինա Հակոբյանը ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում, այժմ ապրում է Լոնդոնում:

 

Նրա կայքում ասված է, որ «Կարինայի աշխատանքները ներկայացնում են ցավի, էյֆորիայի, հիասթափության, արհեստական հիշողությունների եւ սեքսուալ երեւակայությունների աշխարհը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին