Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսում» - Mediamax.am

exclusive
2340 դիտում

Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսում»


Գագիկ Հարությունյանը
Գագիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Հարությունյանը
Գագիկ Հարությունյանը

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության արխիվ

Գագիկ Հարությունյանը
Գագիկ Հարությունյանը

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության արխիվ

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնա Հարությունյանը
Սոնա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2017-ի օգոստոսին, երբ նկարիչների միության շենքին հայտնվեց Գագիկ Հարությունյանի ցուցահանդեսի ազդագիրը՝ Լենինի՝ գլխատված արձանը պատվանդանից հեռացնելու լուսանկարով, հատկապես ավագ սերունդը հիշեց լուսանկարչական ծանոթ ձեռագիրը:

 

Գագիկ Հարությունյանի կարճատեւ վերադարձը

 

Գագիկ Հարությունյանը 20-րդ դարի գեղարվեստական լուսանկարչության ճանաչված դեմքերից է: Մոտ երեք տասնամյակ համագործակցել է հայաստանյան եւ ԽՍՀՄ հանրապետություններում հրատարակվող խոշոր պարբերականների հետ: Բայց 1990-ականների վերջերին հիասթափված՝ ֆոտոխցիկը վաճառել, տպագրված լուսանկարները ոչնչացրել ու դադարել է զբաղվել իր համար շատ սիրելի աշխատանքով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արխիվային հսկայական լուսանկարչական նյութը, որում նաեւ Խորհրդային ու նորանկախ Հայաստանի կյանքն է վավերագրված, նորից բացվեց գրեթե 20 տարի անց՝ «Ժամանակի ստվերները» խորագրով ցուցահանդեսում:

Ինքն իրեն միտումնավոր «մոռացության տված» լուսանկարիչը ցուցահանդեսի բացմանը զարմացել ու հուզվել էր, որ իրեն հիշում են, որ երիտասարդները հետաքրքրված են իր արվեստով: Անսպասելի ընդունելությունից ոգեւորված՝ ասել էր, որ, հնարավոր է, ֆոտոապարատը նորից ձեռքը վերցնի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Հարությունյանը մահացավ 2021-ի նոյեմբերին: Ստեղծագործական երկար դադարից հետո կյանքի վերջին 4 տարիները նրա համար նոր շունչ էին, ներփակված վիճակից դուրս գալու փորձ, կուտակված գաղափարներին անդրադառնալու հնարավորություն:

 

«Ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է …»

 

Գագիկ Հարությունյանն ինքնուս էր, ինչպես Խորհրդային Հայաստանում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալած շատ այլ լուսանկարիչներ: Սկսել էր նկարել հորից նվեր ստացած ֆոտոխցիկով:

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության արխիվ

Շուրջ 20 տարի՝ մինչեւ 1989 թվականը, աշխատել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում» (АОКС): Դա հնարավորություն էր այցելել եվրոպական, մերձբալթյան, աֆրիկյան երկրներ, որտեղից վերադառնում էր ֆոտոպատմություններով ու համոզմունքով՝«Ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է …»:

Հարությունյանը խորհրդահայ միակ լուսանկարիչն է, որն աշխատել է շարքերով, որովհետեւ. «Մեկ լուսանկարը բավական չէր ցույց տալու համար խնդրի կամ ասելիքի բազմակողմանիությունը համապարփակ ձեւով, եւ առանձին լուսանկարները չեն կարող թողնել այնպիսի հետք, ինչպիսին թողնում են շարքերը»,-բացատրում էր նա:

 

«Հիշում եմ՝ ինչպես էին ստվարաթղթի վրա տպված նկարները վառարան նետվում»

 

1990-ականների վերջին՝ ֆոտոխցիկը Վերնիսաժում վաճառելուց հետո, Գագիկ Հարությունյանն այլեւս երբեք լուսանկարչական ապարատ չի ունեցել: Դուստրը՝ Սոնա Հարությունյանը, հիշում է խնդիրները, որի արդյունքում հայրը կայացրեց այդ դժվար որոշումը:

Գագիկ Հարությունյանը Գագիկ Հարությունյանը

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության արխիվ

«Երբ Գյումրիի երկրաշարժը եղավ, Գագիկն ուզում էր հենց առաջին օրը գնալ աղետի վայր ու լուսանկարել, բայց ԱՕԿՍ-ի տնօրինությունը չթողեց: Հետո, իհարկե, մի քանի օրով գնաց, բայց էդտեղից արդեն սկսվեց իր հիասթափությունը: Հետո կոնֆլիկտ եղավ այդ նույն տնօրինության հետ, եւ Գագիկը դուրս եկավ: Իսկ դա նշանակում էր՝ զրկվել արվեստանոցից, որն Աբովյան փողոցում՝ ԱՕԿՍ-ի շենքի բակում էր: Այդ արվեստանոցը հավաքատեղի էր արվեստի բոլոր ճյուղերի ներկայացուցիչների համար. կոմպոզիտորներ, նկարիչները, դերասանները, ռեժիսորները, լուսանկարիչներ մտնում էին Գագիկի մոտ՝ սրճելու, հետո շարունակում իրենց ճանապարհը:

Գագիկ Հարությունյանը Գագիկ Հարությունյանը

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության արխիվ

Դրանից հետո Գագիկը ստիպված իր տան լոգասենյակում էր երեւակում, մշակում նկարները: Հետո փլուզվեց Խորհրդային Միությունը, Հայաստանը շրջափակման մեջ էր, եւ տարբեր ապրանքներ չէին հասնում մեր երկիր, նաեւ այն քիմիկատները, որոնք օգտագործվում էին անալոգային լուսանկարչության համար:

Առաջացավ նաեւ սոցիալական խնդիր: Չէինք կարողանում տաքանալ: «Աֆրիկա» լուսանկարչական շարքի ցուցահանդեսային աշխատանքները դարձան վառելանյութ: 1989-ն էր, հիշում եմ՝ ինչպես էին ստվարաթղթի վրա տպված նկարները վառարան նետվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կար նաեւ երրորդ պատճառը՝ գործընկերների մասնագիտական դժկամությունը՝ ուրիշի հաջողություններով ուրախանալու, ինչը բնորոշ է արվեստի տարբեր ոլորտներին: Ինձ թվում է՝ Գագիկը նաեւ հոգնել էր անընդհատ մասնագիտական բախումներից: Նրան բնորոշ էր ժամանակին լռելու խիզախությունը: Եվ կյանքը ցույց տվեց, որ այդ խիզախության շնորհիվ իր արվեստի ձայնն ավելի լսելի ու բարձր դարձավ»:

 

Գագիկ Հարությունյանը կարոտում էր իր լուսանկարները

 

2011 թվականին լուսանկարչության պատմաբան Վիգեն Գալստյանը դժվարությամբ համոզեց Գագիկ Հարությունյանին հետահայաց ցուցահանդես կազմակերպել: Ոչնչացված լուսանկարներից մնացել էին միայն սեւապատկերները՝ նեգատիվները: Դրանց մի փոքր մասը՝ ընդամենը 182 նկար վերականգնել ու տպագրելու համար 6 տարի պահանջվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Յուրաքանչյուր սեւապատկեր Գագիկն ու Վիգենը միասին են մշակել: Գագիկն ասում էր՝ որտեղ պետք էր մգեցնել, որտեղ ավելի լույս օգտագործել: Բոլոր 182 սեւապատկերը Գագիկի ներկայությամբ եւ ուղղորդմամբ է մշակվել: Ցուցահանդեսը կազմակերպելիս՝ Վիգենը Սիդնեյում էր աշխատում, Գագիկը՝ Երեւանում ու հեռավար էին շփվում: Պահպանվել են նաեւ Գագիկի նամակները, որում մանրամասն նշում էր, թե որ լուսանկարը որի կողքին պետք է կախվի»,- պատմում է Սոնա Հարությունյանը: Նա ղեկավարում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, որը ցուցահանդեսի կազմակերպիչներից էր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարիչը, որ մեծ դժվարությամբ համաձայնեց տարիների դադարից հետո ներկայանալ հանրությանը, իր նկատմամբ հետաքրքրությունից շատ էր ոգեւորվել: Լուսանկարչական ապարատ գնել այդպես էլ չհաջողվեց, բայց Սոնա Հարությունյանը պատմում է, որ ցուցահանդեսից հետո հայրը հանդիպել է լուսանկարիչների հետ եւ նրանց ֆոտոխցիկով որոշ կադրեր ֆիքսել, որոնք, հավանաբար, չեն պահպանվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Հարությունյանն ասում էր, որ շատ է կարոտում իր տպագրված աշխատանքները, որոնք ցուցադրությունից հետո նորից փաթեթավորել ու պահել էին: Երազում էր նաեւ իր արխիվի մյուս նեգատիվները տպագրված տեսնել: Բայց այդ ժամանակ Հայաստանում դեռեւս չկային սարքավորումներ, որոնք կապահովեին սեւապատկերների որակյալ թվայնացումը:

 

«Ակնթարթի ներսը»

 

Գագիկ Հարությունյանն անհամբեր սպասում էր իր երկրորդ հետահայաց ցուցահանդեսին, որը համադրելու էր գերմանացի արվեստագետ ու համադրող Յուրգեն Միդելմանը:

«Ակնթարթի ներսը» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում բացվեց 2022թ. սեպտեմբերի 15-ին՝ լուսանկարչի մահվան տարելիցին ընդառաջ: Նախաձեռնել էր «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը՝ Հայաստանում Գերմանիայի եւ Շվեյցարիայի դեսպանությունների աջակցությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համադրողն ընտրել էր 85 լուսանկար ու դրանցից ստեղծել 5 նոր շարք:

 

«Այդ համադրողական աշխատանքի շնորհիվ՝ փոխվել է այդ լուսանկաների ընկալումը, համատեքստը: Մեզ համար շատ կարեւոր է, որ նույն արվեստագետը ներկայացվի տարբեր տեսանկյուններից: Յուրաքանչյուր համադրող իր եւ հանրության համար բացահայտում է արվեստագետին՝ իր աշխարհայացքին համապատասխան: Մեզ համար շատ կարեւոր է, որ այս աշխատանքները ներկայացնի օտարազգի համադրողը, որպեսզի հնարավորություն տանք Գագիկ Հարությունյանին ներկայանալ ոչ թե որպես հայ, այլ՝ որպես լուսանկարիչ՝ միջազգային համատեքստում, ոչ թե նրա հայ լինելը շեշտադրվի, այլ արվեստը՝ որպես արժեք: 

Սոնա Հարությունյանը Սոնա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բացի այդ, այս ցուցահանդեսին աշխատել ենք ճարտարապետի հետ, ինչը Հայաստանում հազվադեպ է պատահում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդան Կիլիչյանը ձեւակերպեց Պատմության թանգարանի ամբողջ տարածքը՝ ճարտարապետական լուծումներով, շարժական պատերով, սեղաններով: Բացառել էինք նաեւ լուսանկարների պիտակները, փոխարենը հրատարակել էինք գրքույկ-ուղեցույց»:

 

«Մինչեւ ժապավենը չդնես սարքի մեջ, դրանից ի՞նչ լուսանկարչություն»

 

Ստեղծագործական դադարի տարիներին Գագիկ Հարությունյանը կահույքագործությամբ էր զբաղվում: Դուստրն ասում է, որ լուսանկարչության հետ խզումը միայն առերեւույթ էր. մտքում նա շարունակում էր ստեղծագործել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես հիմա եմ հասկանում, որ լուսանկարչությունը չի եղել իր մասնագիտությունը, դա ինքն էր ամբողջությամբ: Գագիկը ոչ թե ինչ-որ բան էր սովորել, որ հետո արտացոլեր իր արվեստում, այլ ինքն ամբողջովին, ամեն ինչում էր ստեղծագործում: Նույնիսկ իր արտաքին տեսքին էր էդպես վերաբերվում. տնից դուրս գալիս միշտ հարցնում էր՝ էքստերիերս ինչպե՞ս է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վստահ եմ՝ եթե Գագիկը հնարավորություն ու համակարգիչ ունենար, մութ ու ցուրտ տարիներին հաստատ մի կարեւոր բան կաներ: «Վարագույրները», «Լիճը» եւ «Վիճակները» վերջին շարքերն էին, ինքն արդեն գնում էր դեպի կոնցեպտուալ լուսանկարչություն, դեպի վերացական արվեստ:

Վերջին տարիներին էլ անընդհատ ասում էր, որ մտքում մի քանի շարք ունի, որոնց շուրջ աշխատում, հասունացնում է: Ասում էր՝ պետք չէ շատ բան, պետք է ուղղակի տեսնել: Երբ Գյումրի էինք գնում, ճանապարհին կանգնեցինք, գետնին քարեր ու չոր ճյուղեր էին, ասաց՝ այ հիմա որ ապարատը մոտս լիներ, շատ զիլ կադր կարելի էր ստանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հեռախոս ուներ, բայց դրանով չէր նկարում: «Մինչեւ ժապավենը չդնես սարքի մեջ, դրանից ի՞նչ լուսանկարչություն»,-ասում էր»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին