Ջեյմս Բեյքերի պատմական այցը Երեւան - Mediamax.am

2196 դիտում

Ջեյմս Բեյքերի պատմական այցը Երեւան


Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջեյմս Բեյքերը
Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջեյմս Բեյքերը

Լուսանկարը` Արմենպրեսս

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջեյմս Բեյքերը
Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջեյմս Բեյքերը

Լուսանկարը` Արմենպրեսս

Լուսանկարը` Արմենպրեսս

Լուսանկարը` Արմենպրեսս


30 տարի առաջ, 1992 թվականի փետրվարի 12-ին, Հայաստան էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը:

 

Դա իսկապես պատմական իրադարձություն էր՝ ԽՍՀՄ-ն դադարել էր գոյություն ունենալ ընդամենը 1.5 ամիս առաջ, իսկ Երեւանի փողոցներով քայլում էր Միացյալ Նահանգների ղեկավարներից մեկը, ում մարդիկ միայն հեռուստացույցով էին տեսել:

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջեյմս Բեյքերը Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջեյմս Բեյքերը

Լուսանկարը` Արմենպրեսս

Օդանավակայանում նրան դիմավորել էր Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջեյմս Բեյքերը Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջեյմս Բեյքերը

Լուսանկարը` Արմենպրեսս

Ջեյմս Բեյքերին հրավիրել էին այցելել Երեւանի Փակ շուկա, որտեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը շուկայում անգամ առեւտուր արեց: Նրա ձեռքում տեսնում ենք 5 ռուբլիանոց թղթադրամ, որը, բացառված չէ, նրան տվել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Արմենպրեսս

Այս նկարի աջ մասում կարող ենք տեսնել Սթիվեն Մանին՝ նա Հայաստանում ԱՄՆ գործերի առաջին հավատարմատարն էր եւ հենց նա էր բացել ԱՄՆ դեսպանությունը «Հրազդան» հյուրանոցում:

 

Մոտ մեկ տասնամյակ անց Սթիվեն Մանը վերադարձել էր տարածաշրջան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կարգավիճակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին