Ամերիկյան համալսարանի Մեդիա լաբը՝ հանուն քաղաքացիական դիսկուրսի խթանման - Mediamax.am

exclusive
868 դիտում

Ամերիկյան համալսարանի Մեդիա լաբը՝ հանուն քաղաքացիական դիսկուրսի խթանման


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունիսի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի է ունեցել Մեդիա լաբի պաշտոնական բացումը: Լաբորատորիայի միջոցով համալսարանում նպատակ ունեն խթանելու Հայաստանում քաղաքացիական դիսկուրսը՝ ամրապնդելով ժողովրդավարական մշակույթը եւ չեզոքացնելով մեդիադաշտ ներթափանցած ապատեղեկատվությունը:

 

Մեդիա լաբի ստեղծումը հնարավոր է դարձել շնորհիվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Ամերիկյան դպրոցներ եւ հիվանդանոցներ արտասահմանում» (ASHA) ծրագրի դրամաշնորհի, որը համալսարանը շահել էր 2021 թվականի հոկտեմբերին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիա լաբորատորիայի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Դոկտոր Բրյուս Պողոսյանը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր Լոուրենս Փիթսը, խորհրդի անդամները, դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմը, ՀԱՀ համայնքի անդամները և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։

 

Շնորհավորելով բոլոր ներկաներին համալսարանի պատմության մեջ առանձնահատուկ իրադարձության առիթով՝ դոկտոր Պողոսյանը ներկայացրել է այն առաջնային նպատակները, որոնք դրված են մեդիա լաբորատորիայի ստեղծման հիմքում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանի ամերիկյան համալսարանի Մեդիա լաբը  առաջատար սարքավորումների եւ գործիքների կիրառմամբ ծառայելու է որպես միջոց՝ մատնանշելու մեդիա ազդեցության այն թիրախային ուղղությունները, որոնք առանցքային են ոլորտի համար: Լաբորատորիան խթանելու է հիմնավոր եւ վստահելի մոտեցումների համատեղ ստեղծումը՝ նվազեցնելու մեդիադաշտ ներթափանցած ապատեղեկատվությունը, որը խարխլում է ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները, նպաստում Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմին, մինչեւ անգամ կասկածի տակ դնում օբյեկտիվ ճշմարտությունը»,-ընդգծել է համալսարանի նախագահը:

 

Նա հավելել է, որ Մեդիա լաբը ծառայելու է նաեւ որպես հարթակ հասարակության տարբեր խմբերի միջեւ հանրային փոխադարձ վստահության, հանդուրժողականության ու ապրումակցման զարգացման համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան բաղկացած է մի քանի սենյակներից եւ ստուդիաներից, որոնք տալիս են բազմազան մեդիա արտադրանք ստեղծելու հնարավորություններ: Այն առաջարկում է նաեւ լավագույն պայմանները Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ եւ Վաշինգթոնի պետական համալսարանի հետ համագործակցությամբ ՀԱՀ-ում առաջիկայում մեկնարկող «Լրագրության գերազանցության կենտրոն»-ի (Center of Excellence in Journalism) եւ դրան առընթեր լրագրության մագիստրոսական ծրագրի (Master of Arts in Journalism) համար:

 

Դոկտոր Պողոսյանի խոսքով՝ Մեդիա լաբը ոչ միայն ծառայելու է ՀԱՀ-ի համայնքի անդամների քաղաքացիական ներգրավվածության բարձրացմանը, այլեւ ընդլայնելու է կապերն եւ համագործակցությունները ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի համալսարանների եւ հետազոտական կենտրոնների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանի նախագահը ՀԱՀ-ի ամբողջ համայնքի անունից երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը Մեդիա լաբի ստեղծմանն աջակցելու եւ մշտապես համալսարանի կողքին լինելու համար:

 

Իր հերթին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն առանձնահատուկ ընդգծել է համալսարանի թիմի պատրաստակամությունն ու նվիրումը՝ գաղափարն իրականություն դարձնելու հարցում: Նա նաեւ կարեւորել է Մեդիա լաբի գործունեության մեկնարկը հենց ներկա դժվար ժամանակներում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե վերջին շրջանում ինչ մարտահրավերների միջով է անցել եւ դեռ շարունակում է անցնել Հայաստանը: Այդ դժվարությունների մեծ մասը սնվում են ապատեղեկատվությունից, հաճախ նաեւ բացահայտ ստերից: Լրագրողական էթիկայի եւ ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին ու քաղհասարակությանը միավորելու շնորհիվ քննադատաբար վերլուծելով այն, ինչ տեղի է ունենում եւ ստանալով ճշգրիտ տեղեկատվություն, հնարավոր կդառնա այնպիսի որոշումների կայացումը, որը ազդեցություն կունենա ոչ միայն ներկայի, այլեւ այս հրաշալի երկրի ապագայի վրա»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա հնարավոր է միայն որպես քաղհասարակություն պատասխանատվություն ստանձնելու պարագայում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախքան պաշտոնական բացումը՝ Մեդիա լաբն արդեն իսկ սկսել էր իր գործունեությունը. մեդիա արտադրանքի առաջնեկը «Focous Series» պոդքասթների շարքն է: Մեդիա լաբի թիմը խոստանում է առաջիկայում հանդես գալ մի շարք հետաքրքիր ծրագրերով եւ շարունակաբար զարգացնել լաբորատորիան՝ առաջադրված նպատակներին լավագույնս ծառայելու համար:  

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին