«Լրատուն» նախագիծը ներկայացնում է Հայաստանի նորագույն պատմությունը - Mediamax.am

960 դիտում

«Լրատուն» նախագիծը ներկայացնում է Հայաստանի նորագույն պատմությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Վահրամ Մարտիրոսյանը
Վահրամ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահրամ Մարտիրոսյանը
Վահրամ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սարգիս Մուրադյան» ցուցասրահում բացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի հերթական մուլտիմեդիա ցուցահանդեսը։ Այս անգամ այն ավելի ընդգրկուն է, քանի որ երկու թեմայի է անդրադառնում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առանց գրաքննության» ցուցադրությունը քարոզչության եւ լրագրողների նկատմամբ ճնշումների մասին է, իսկ «Մարդը ափի մե՞ջ. լրագրողի տեսանկյուն» խորագիրը ներկայացնում է մարդու իրավունքների լուսաբանման խնդիրները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախագծի համադրող եւ հետազոտող Վահրամ Մարտիրոսյանն ուսումնասիրության համար առանձնացրել է մարդու իրավունքներից 4-ը։ Ասում է՝ կարծիքի արտահայտման ազատության, ռասայական, կրոնական, ազգային խտրականության, սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության եւ աշխատանքի իրավունքը կարեւոր, բայց քիչ լուսաբանված թեմաներ են։ Նա մոտ 30 տարվա կտրվածքով առանձնացրել է այս թեմաներով տարբեր լրատվամիջոցների հրապարակումները։

Վահրամ Մարտիրոսյանը Վահրամ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս թեմաները հրատապ են, որովհետեւ մեդիան դրանց անդրադառնում է միայն, երբ ինչ-որ սկանդալ կա։ Այդ սկանդալը հաճախ լուսաբանվում է չեզոք դիրքերից. մեդիան ներկայացնում է, բայց վերաբերմունք չի արտահայտում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ թե սկանդալների միջակայքում այդ իրավունքներն ինչքանով են պահպանվում, հասարակական ինչ տրամադրություններ կան, մեդիան, ցավոք, շատ հազվադեպ է անդրադառնում, շատ հազվադեպ է օրակարգը ձեւավորում։ Մենք փորձեցինք այս ցուցահանդեսի միջոցով շեշտադրություն անել այդ լուսաբանման սակավության կամ պրոակտիվության պակասի վրա»,-ասում է Վահրամ Մարտիրոսյանը։

Վահրամ Մարտիրոսյանը Վահրամ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լրատուն» նախագիծն անդրադառնում է Հայաստանի նորագույն պատմության կարեւոր իրադարձություններին եւ թեմաներին, մեդիայում դրանց լուսաբանմանը։

 

Նախագծի ղեկավար Նունե Սարգսյանն ասում է, որ այս կերպ ստեղծում են մամուլի աշխատանքի արխիվ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մուլտիմեդիա ցուցադրությունն այցելուներին հնարավորություն է տալիս նյութերին ծանոթանալ նաեւ հպէկրանների՝ touch screen-ի միջոցով։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր հիմնական ցուցահանդեսը պատերի վրա չէ, այլ՝ համակարգիչների մեջ։ Ինձ հարցնում են, թե ինչու ենք անում ցուցահանդեսը, եթե կարող ենք ինտերնետում տեղադրել։ Նախ, ունենք կայք, որը համալրվում է մեր ցուցահանդեսներով։ Բայց մեզ համար կարեւոր է մթնոլորտ ստեղծել՝ քննարկման, դիտումների, զրույցի մթնոլորտ։ Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում եղած իրադարձությունները չեն նպաստում, որպեսզի մասնագիտական դաշտն ուղղված լինի նաեւ տարբեր մասնագիտական քննարկումներին»,- ասում է Նունե Սարգսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախաձեռնության հեղինակները ցանկանում են այս եւ նախորդ ցուցահանդեսների նմուշները նվիրել որեւէ թանգարանի՝ մշտական ցուցադրության համար։ Բայց, առայժմ, դրա հնարավորությունը չկա։ Թանգարաններն ազատ սրահներ չունեն։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին