«Թվապատում ԷկոնոմX». տնտեսական լրագրությունը, զավեշտները եւ մեդիայի եկամուտները - Mediamax.am

1921 դիտում

«Թվապատում ԷկոնոմX». տնտեսական լրագրությունը, զավեշտները եւ մեդիայի եկամուտները


Սարգիս Հարությունյանը, Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը
Սարգիս Հարությունյանը, Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը
Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Հարությունյանը
Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս Հարությունյանը
Սարգիս Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղամ Վարդանյանւ, Սարգիս Հարությունյանը, Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը
Գեղամ Վարդանյանւ, Սարգիս Հարությունյանը, Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ավանդական «Թվապատում» կոնֆերանսը 2022 թվականին կենտրոնացել է տնտեսության լուսաբանման խնդիրների վրա։

 

«Տնտեսական թեմաները միշտ կարևոր են մարդկանց համար, սակայն հատկապես արդիական են դառնում ճգնաժամերի՝ պատերազմի, համավարակի, քաղաքական բախումների  և այլ իրավիճակների ժամանակ։ Սակայն տնտեսական խնդիրները միշտ չեն հասկանալի, հաճախ բարդ են ու շփոթեցնող։ Ինչպե՞ս ինչպես են լրագրողներն օգնում մարդկանց հասկանալ տնտեսական գործընթացները։ Այս հարցերի շուրջ է կառուցված  «Թվապատում ԷկոնոմX»-ը, որը լուծումներ է փնտրելու թեմայի բազմաթիվ X-անհայտների համար»,- հայտնել են կազմակերպիչները։    

 

ՏնտեսությունxՄեդիա կարգախոսով կոնֆերանսի բանախոսները Հայաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի անվանի և վստահելի լրատվամիջոցների լրագրողները, խմբագիրներ և մենեջերներ են։

Գեղամ Վարդանյանւ, Սարգիս Հարությունյանը, Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը Գեղամ Վարդանյանւ, Սարգիս Հարությունյանը, Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին «պատումի» ընթացքում Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը, Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ու Ազատություն ռադիոկայանի լրագրող Սարգիս Հարությունյանը խոսել են Հայաստանում տնտեսության լուսաբանման առանձնահատկությունների մասին։

 

Հայկական «արտադրության» տնտեսական լրատվությունը

 

Արա Թադեւոսյան, Մեդիամաքս

 

«Համակարգային տնտեսական լրագրություն Հայաստանում չկա։ Կան լրատվամիջոցներ, կան շատ լավ լրագրողներ, որոնք զբաղվում են տնտեսական լրագրությամբ, բայց չենք կարող ասել, որ ունենք կայացած մշակույթ։

 

Գորոծոններից մեկն այն է, որ խոշոր ընկերությունները փակ են, եթե լրատվամիջոցը ցանկանում է վերլուծական նյութ պատրաստել եւ խոսել շուկայի խոշոր դերակատարների հետ, դա գրեթե անհնար է լինում։ Փոքր և միջին բիզնեսը շատ ավելի մեծ հաճույքով է գնում կոնտակտի, քան խոշորները։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Ունենք նաեւ տնտեսության տարբեր ճյուղերի փորձագետների խնդիր՝ բացակայություն կամ շատ փոքր քանակ։ Օրինակ, եթե գրում եք բջջային օպերատորների գործարկած նոր սակագնային պլանների մասին, Հայաստանում չկա փորձագետ, որը կարող է կարծիք հայտնել այդ մասին:

 

Նույնը վերաբերում է բանկային ոլորտին, ինչքան էլ զարմանալի թվա, քանի որ այն համարվում է մեր տնտեսության ամենաառաջադեմ ճյուղը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուս խնդիրն այն է, որ շուկան շատ փոքր է, իսկ լրատվամիջոցների կախվածությունը գովազդային շուկայից՝ շատ մեծ։ Մենք շատ հաճախ երկընտրանքի առաջ ենք հայտնվում. նախապատվությունը տալ բանկի հետ լավ գործընկերային հարաբերություններ պահպանելուն, թե գնալ որակյալ լրագրության սկզբունքներին չդավաճանելու ճանապարհով՝ գիտակցելով, որ բանկը կարող է «նեղանալ»։ Հայաստանում, ի տարբերություն մեծ շուկաների, այս խնդիրը միշտ առաջանում է, քանի որ ընտրությունը մեծ չէ»։

 

Սարգիս Հարությունյան, Ազատություն

 

«Պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ տնտեսությունը մեր հասարակության լայն շրջանակներին հետաքրքրում է միայն ճգնաժամերի կամ սոցիալական լուրջ խնդիրների առաջացման դեպքում։ Դրա պատճառն այն է, որ տնտեսությունը փակ է եղել, մոնոպոլիստական, հատկապես խոշոր ընկերությունները շահագրգռված չեն եղել հանրությանը հետաքրքիր եւ հասանելի լինելու հարցում։

 

Հանրությունը, սակայն, ինչ-որ առումով պետք է ներգրավված լինի, մաս կազմի տնտեսությանը, պատկերացնի տնտեսության կառուցվածքը, որպեսզի տնտեսությունը հետաքրքրի հանրությանը։

Սարգիս Հարությունյանը Սարգիս Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանյան հասարակության մոտ տնտեսական, ֆինանսական անգրագիտությունը, կներեք այս բառի համար, տարածված է, ուստի շատ հաճախ դժվար է լինում այնպես ներկայացնել տնտեսական թեմաները, որպեսզի հանրությունն ուշադրություն դարձնի դրան։

 

Որքան տնտեսությունը լինի բաց եւ մրցակցային, այնքան դյուրին կլինի աշխատանքը եւ նպատակներն այլ կլինեն։ Տնտեսությունը պետք է բացվի եւ զարգանա, ինչն էլ կբերի տնտեսական լրագրության զարգացմանը»։

 

Զավեշտալի դեպքերը

 

Կարեն Հարությունյան, Սիվիլնեթ

 

Հարցազրույց էինք հրապարակել բանկերից մեկի ղեկավարի հետ: Երբ առավոտյան վերցրեցի հեռախոսս, տեսա, որ գիշերվա ընթացքում մոտ 15 զանգ եմ ստացել այդ բանկից: Բավական լուրջ ճնշում էին գործադրում եւ պնդում, որ հարցազրույցից մի հատված հեռացնենք: Այդ քննարկումը տեւեց երկու օր, բայց հարցազրույցի մեջ որեւէ փոփոխություն չկատարեցինք:

 

Արա Թադեւոսյան, Մեդիամաքս

 

Վերջերս բանկերից մեկը իր կայքում հաղորդագրություն էր տեղադրել, որը մենք նույնությամբ ներկայացրել էինք մեր Banks.am կայքում: Գրել էինք, որ այսինչ բանկը հանդես է եկել հաղորդագրությամբ, որի ամբողջական տեքստը կարող եք կարդալ ստորեւ: Իբրեւ վերնագիր տեղադրել էինք մի հատված բանկի հաղորդագրությունից: Մի քանի րոպե անց ինձ զանգեց բանկի հասարակայնության հետ կապերի ղեկավարը եւ առաջարկեց նյութը հեռացնել: Ես էլ ասացի, որ դա կանենք միայն այն դեպքում, եթե իրենք էլ հեռացնեն հաղորդագրությունն իրենց կայքից: Երբ փորձեցի հասկանալ, թե որն է խնդիրը, պարզվեց, որ վերնագիրը: Հիշեցնեմ, որ այն վերցված էր իրենց իսկ հաղորդագրությունից:

Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը Արա Թադեւոսյանն ու Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո զանգեց բակի գործադիր տնօրենը, ում հետ բավական կառուցողական զրույց ունեցանք՝ բացատրեցի, որ լրագրությունն ունի իր կանոնները: Թվում էր, թե միմյանց հասկացանք, բայց երկու օր անց բանկից մեզ տեղեկացրին, որ հեռացնում են գովազդային բանները Banks.am կայքից:

 

Ես կարծում եմ, որ նման իրավիճակները ինչ-որ իմաստով օգտակար են. վաղ թե ուշ բանկերն ու այլ բիզնեսները պետք է հասկանան, որ եթե իրենք մեզ մոտ գովազդ են տեղադրում, դա չի նշանակում, որ մենք պետք է կատարենք իրենց բոլոր քմահաճույքները: Այս դեպքում՝ մենք շարունակում ենք հանգիստ ապրել առանց այդ բանների, իսկ բանկից ժամանակ ու ջանքեր կպահանջվեն մեզ հետ գործընկերային հարաբերությունները վերականգնելու համար:

 

Լրատվամիջոցների տնտեսությունն ու «սեւ» փողերը

 

Կարեն Հարությունյան, Սիվիլնեթ

 

«Հայաստանում այնքան շատ խոչընդոտներ կան, և լրագրությունը, շատ քիչ դեպքեր չհաշված, ինքնաբավ չէ։ «Պապաներ» (մեդիային ֆինասավորող ուժեր, որոնք ուղղորդում են լրատվամիջոցի քաղաքականությունը-խմբ.) չունեցող լրատվամիջոցները չեն կարողանում պարզ, թափանցիկ ձեւով ֆինանսավորվել տեղական շուկայում։ «Սեւ» փողերը որքան հեշտ եւ արագ ներդրվում են, այնքան արագ էլ՝ կտրվում։

Կարեն Հարությունյանը Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիվիլնեթի ֆինանսավորումը հիմնականում ծրագրային ու ինստիտուցիոնալ դրամաշնորհներն են, այլընտրանքային ֆինանսական աղբյուրներ եւս փորձում ենք ունենալ, օրինակ՝ առցանց հեռուստատեսությանը կից վիդեո և ֆոտո արտադրության, ուղիղ հեռարձակման, մուլտիմեդիա բովանդակության պատրաստման Սիվիլնեթ Ստուդիան։

 

Ինստիտուցինալ դրամաշնորհ ստանալը շատ բարդ է, մինչդեռ հենց այդ աջակցությունն է, որ «կպնդացնի» լրատվամիջոցների մեջքը։ Կարծում եմ, որ լավ կլիներ, որ օտարերկրյա կառավարությունների նման Հայաստանի կառավարությունը եւս ինստիտուցիոնալ աջակցություն ցուցաբերեր մեդիային՝ մասնագիտացած կառույցների միջոցով, առանց մեդիայի աշխատանքին խառնվելու։ Ազատ եւ որակյալ մեդիայի զարգացման ճանապարհին լավ կլիներ ունենալ հարկատուների կողմից այդպիսի ներդրում»։  

 

Սարգիս Հարությունյան, Ազատություն

 

«Մեդիայի հեղինակությունն ընկնում է, ինչը կեղծ տեղեկատվության եւ անպատասխանատու լրագրության հետեւանք է։ Մեդիայի համար շատ կարեւոր է ինքնակարգավորման հարցը՝ որոշակի նորմերի սահմանումը՝ հանրության համար բաց եւ հասկանալի լինելու համար։ Դա կբերի այն բանին, որ մեդիան հետաքրքիր լինի գովազդատուների համար»։

 

Արա Թադեւոսյան, Մեդիամաքս

 

««Սեւ» փողերը քայքայիչ դեր ունեն։ Հայաստանում կա 200+ լրատվական կայք, բայց դրանցից առավելագույնը 30-ն կայուն սեփական մեդիաբովանդակություն ստեղծում։ Քանի որ ընդհանուր տնտեսական մոդելը մեզ մոտ չի գործում (եթե քո ապրանքը չի վաճառվում, պետք է փակվես), սկսում է ընդհանուր դաշտի քայքայումը եւ աղճատումը։ Միակ լուծումն այն է, որ տնտեսական մրցակցության կանոնները պետք է գործեն ու շուկայում պետք է մնան միայն ինքնաբավ լրատվամիջոցները։

Արա Թադեւոսյանը Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսի եկամուտները լավ դիվերսիֆիկացված են։ Մեր հասույթի էական մասն այժմ ապահովում են հատուկ նախագծերն ու գործընկերային նյութերը, այնուհետեւ մեդիամոնիտորինգի ծառայությունն է ու դասական գովազդը։

 

Մեդիամաքսի ընտանիքում մի քանի մասնագիտացած կայքեր կան՝ Mediamax.am, Banks.am, Itel.am, Bravo.am, GastroVino.am, Sport.Mediamax.am:

 

Banks.am-ը ավելի քան 15 տարվա պատմություն ունի, կենտրոնանում է տնտեսության վրա եւ իր մոնետիզացիայի գործիքներով օգնում է մեր այլ հարթակներին, որոնց դրամայնացման հնարավորություններն ավելի քիչ են։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին