Երեւանում ցուցադրվում են World Press Photo-ի լավագույն լուսանկարները - Mediamax.am

2722 դիտում

Երեւանում ցուցադրվում են World Press Photo-ի լավագույն լուսանկարները


Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկո Սխերմերսը
Նիկո Սխերմերսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաղինակ Ղազարյանը
Վաղինակ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաղինակ Ղազարյանի լուսանկարը
Վաղինակ Ղազարյանի լուսանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է World Press Photo միջազգային հեղինակավոր ֆոտոմրցույթի՝ 2021 թվականի լավագույն լուսանկարների ցուցահանդեսը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամբողջ աշխարհից հարյուրավոր պրոֆեսիոնալ լուսանկարիչների մասնակցությամբ մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ Նիդերլանդներում։ Կարեւոր այս ցուցադրությամբ Նիդերլանդների թագավորությունը նշում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Նիկո Սխերմերսը Նիկո Սխերմերսը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հաշվի առնելով, որ լրանում է այդ հարաբերությունների 30-ամյակը, որոշեցինք միջոցառումներ անցկացնել։ World Press Photo-ի ցուցահանդեսն ընտրեցինք, որովհետեւ անցած տարի մրցույթում Հայաստանը հաղթող մասնակից ուներ։ Մտածեցինք՝ սա լավ հնարավորություն է, որ հայաստանցիները եւս տեսնեն դա»,-ասել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը։

Վաղինակ Ղազարյանը Վաղինակ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2021-ին World Press Photo-ի հաղթողներից էր վավերագրող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը։

 

Նրա «Քնած զինվորը» լուսանկարը «Ժամանակակից խնդիրներ՝ մեկ լուսանկարով» անվանակարգում 3-րդ մրցանակին էր արժանացել։ Ցուցահանդեսի բացմանը Վաղինակն ասաց, որ ուրախ է այդպիսի կարեւոր հարթակում Հայաստանի խնդիրները ներկայացնելու եւ բարձրաձայնելու հնարավորության համար։

 

Ասաց՝ լուսանկարում պատկերված զինվորը, որ թողել էր երկու երեխաներին ու կամավոր գնացել Սյունիքի դիրքերը պաշտպանելու, լավ է, առողջ։ Բայց պատերազմում հարազատի կորուստ, ֆիզիկական կամ հոգեբանական տրավմաներ ստացած մարդիկ այսօր անհապաղ օգնության կարիք ունեն։

Վաղինակ Ղազարյանի լուսանկարը Վաղինակ Ղազարյանի լուսանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ կարեւոր է անդրադառնալ հետպատերազմյան իրողություններին եւ տրավմաներին։ Հիմա ես դա եմ ուսումնասիրում եւ վավերագրում։ Հատկապես այն ընտանիքները, որտեղ կան կորուստներ, շատ մեծ աջակցության կարիք ունեն, առաջին հերթին՝ հոգեբանի. դա է պարզվում նրանց հետ անձնական զրույցներից։ Նաեւ մեր զինվորները, անկախ հանգամանքից՝ վիրավորվել են, թե՝ ոչ, ունեն օգնության կարիք։ Հոգեբաններ կան, աշխատում են, բայց բոլորին օգնելու համար բավարար չեն»,- ասել է Վաղինակ Ղազարյանը։

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ Նիդերլանդների դեսպանության ներկայացուցիչը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանին առաջարկել է ցուցահանդեսն իրենց մոտ անել, կարծել է՝ «դեժավյու» է։ 20 տարի առաջ, երբ Մարկ Գրիգորյանը Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն էր, Նիդերլանդների դեսպանը դիմել էր նրան՝ Հայաստանում World Press Photo-ի ցուցահանդես անցկացնելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատկերացնո՞ւմ եք, նույնը՝ 20 տարի հետո։ Այն ժամանակ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպեցինք ցուցահանդեսը, եւ դրանից հետո մեր լավագույն լուսանկարիչներից մեկը՝ Ռուբեն Մանգասարյանը, սկսեց համագործակցել World Press Photo-ի հետ։ Այդ համագործակցությունը շատ բարեբեր էր, որ տեւեց մինչեւ Ռուբենի մահը՝ 2009-ը թվականը։ Հետո կապը կորավ, ցուցահանդեսները դադարեցին։ Ես երջանիկ եմ այս առիթի համար»,-ասել է Մարկ Գրիգորյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 7-ը։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին