Ներկայացվել են Հայաստանում մեդիա սպառման հիմնական միտումները - Mediamax.am

1592 դիտում

Ներկայացվել են Հայաստանում մեդիա սպառման հիմնական միտումները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նունե Սարգսյանը
Նունե Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը ներկայացրել են ՀՀ–ում մեդիա սպառման մասին իրականացված հետազոտության արդյունքները։

 

Հետազոտության հիմքում 2021թ․-ի սեպտեմբերին Հայաստանի 1 213 քաղաքացիների շրջանում անցկացրած հարցումներն են՝ բացահայտելու տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրները, ճշգրտման մեխանիզմները եւ վերաբերմունքը լրատվամիջոցների ու նրանց կողմից ստեղծվող բովանդակությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետազոտության արդյունքների համաձայն՝

 

Առցանց ռեսուրսները եւ սոցիալական ցանցերը եղել են տեղեկություն ստանալու ամենահաճախ կիրառվող աղբյուրները։ 2021-ին ամեն օր այս հարթակներից օգտվում է հարցվածների 67%-ը։

 

Հեռուստատեսությունը զիջել է իր դիրքերը՝ որպես տեղեկություն ստանալու առաջնային աղբյուր։ 2021-ին հարցվածների 59%-ն է հայտնել, որ ամեն օր տեղեկություն է ստանում հեռուստատեսությունից (2019-ին այդ ցուցանիշը կազմում էր 72%):

 

Համացանցից օգտվողների կեսից ավելին երբեք մուտք չի գործում լրատվական կայքեր ուղղակիորեն՝ ոչ սոցիալական ցանցերի միջոցով։ Խոսքը հարցվածների 54%-ի մասին է։ Անմիջապես լրատվական կայքերից ամեն օր նորություններ են ստանում հարցվածների 14%-ը, իսկ շաբաթը մեկ-երկու անգամ՝ 13%-ը։

 

Սոցիալական մեդիա հարթակներից օգտվում է հարցվածների մեծամասնությունը՝ 75%-ը (որը համացանցից օգտվողների ճնշող մեծամասնությունն է՝ 97%): Նախորդ տարիներին այս ցուցանիշը շարունակաբար աճել է՝ 2015-ին՝ 43%, 2017-ին՝ 53%, 2019-ին՝ 64%:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենատարածված սոցցանցերն են Facebook-ը եւ YouTube-ը, որոնցից օգտվում է օգտահաշիվ ունեցողների 90%-ը։ Ինչ վերաբերում է սոցցանցերից օգտվելու հաճախականությանը, Instagram-ը եւս առաջատար է․այս հարթակից օգտվողների կեսից ավելին ակտիվ է գրեթե միշտ կամ օրական մի քանի անգամ։ Facebook-ից, Twitter-ից եւ բլոգերից օգտվողների մեծամասնությունն այս հարթակներն օգտագործում է՝ նորություններ ստանալու համար։

 

Հարցվածների մեծամասնությունը կասկածելի տեղեկության հանդիպելիս ոչինչ չի ձեռնարկում։ Միայն 9%-ն է փորձում ստուգել այն, օրինակ, որոնելով տեղեկությունը համացանցում կամ որեւէ վստահելի կայքում։ Հարցվածների գրեթե կեսը (44%) երբեք չի ստուգում, թե ինչ կայքեր են տանում հղումները (34%-ը` 2019-ին)։

 

2021թ․-ին ավելի շատ մեդիա սպառողներ են պատրաստ վճարել արժանահավատ եւ հավաստի տեղեկություն ստանալու համար, քան 2019թ․-ին (13% եւ 6%)։ Այժմ որեւէ վճարովի առցանց ռեսուրսի բաժանորդագրված է հարցվածների 4%-ը (1%-ը` 2019-ին)։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վճարելու պատրաստակամություն հայտնածների մեծամասնությունը այսպիսի ռեսուրսի բաժանորդագրության համար պատրաստ է վճարել ոչ ավել, քան 4 000 դրամ:

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանն այսօր ասել է, «մեդիայի դաշտում շատ ավելի քիչ են հետազոտությունները, քան մեզ պետք են»։

 

«Տեղեկություն ստանալու համար սոցիալական ցանցերից օգտվելու ավելացումը սպասելի էր։ Սա շատ լուրջ ազդակ է լրատվամիջոցների համար՝ հասկանալու ինչպես օգտագործել այդ հարթակները, որպեսզի ճիշտ օգտվեն եւ դրանք չխանգարեն իրենց», – ասել է նա։

Նունե Սարգսյանը Նունե Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է մեդիագրագիտության խնդիրներին՝ Նունե Սարգսյանը նշել է․

 

«Այս հարցման արդյունքում ինձ համար իրականությունն ավելի դրական է, քան կենթադրեի։ Ճիշտ է, կասկածելի տեղեկատվությունը ստուգողների թվերը բարձր չեն, բայց աճում են»։

 

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին