13 թեկնածու հավակնում է Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնին - Mediamax.am

1995 դիտում

13 թեկնածու հավակնում է Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։

Թեկնածուները 13-ն են.

 

1.    Վարդան Ալեքսանյան` 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր:

 

2.    Ստեփան Մարտիրոսյան` 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր:

 

3.    Վազգեն Ավետյան` 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական:

 

4.    Հովհաննես Թովմասյան` 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար:

 

5.    Արթուր Սահակյան`Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար եւ հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ եւ վարող:

 

6.    Ռուդիկ Տեր-Գալստյան`«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:

 

7.    Հովհաննես Մովսիսյան` ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն:

 

8.    Արմեն Սարգսյան`տեղեկատվության ոլորտի եւ մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար:

 

9.    Արմեն Պահլավունի` Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար:

 

10.    Ռուբեն Թումանյան` ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:

 

11.    Արման Չիլինգարյան` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր:

 

12.    Նունե Էլմասյան` 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր:

 

13.    Արմեն Ահարոնյան` 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:

 

Մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը եւ որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին