Մեդիամաքսի լրագրողները մրցանակներ են ստացել - Mediamax.am

2236 դիտում

Մեդիամաքսի լրագրողները մրցանակներ են ստացել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Թվապատում» լրագրողական 5-րդ մրցույթում Մեդիամաքսի լրագրողներ Ամալի Խաչատրյանն ու Լուսին Մկրտչյանը մրցանակների են արժանացել։

Որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը խթանող մրցույթում Ամալի Խաչատրյանն արժանացել է հատուկ մրցանակի՝ www.Banks.am կայքում իրականացվող «Զրոյից» շարքի համար։

 

«Մեզ համար շատ դժվար էր ընտրել Ամալիի շարքի որեւէ նյութ, որովհետեւ այն ներկայացված էր «Գործող անձ» անվանակարգում։ «Զրոյից»-ը մեծ շարք է, որտեղ ոչ միայն նյութերն են շատ, այլեւ հերոսներն են շատ։ Շատ բարդ ընտրություն էր, այդ պատճառով էլ  մենք որոշեցինք անպայման հատուկ նշել հենց հեղինակին», -ասել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

 

Լուսին Մկրտչյանն արժանացել է Կարմի Խաչի միջազգային կոմիտեի կողմից սահմանված հատուկ մրցանակին՝ «Վազաշեն. Կրակոցները, պարող ու «Արարատը մեր լեռն է» երգող աղջիկները» նյութի համար։

 

Մրցանակը հանձնելիս ԿԽՄԿ հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ ԿԽՄԿ ուշադրության կենտրոնում մարդասիրական խնդիրներն են, որոնք վերաբերում են զինված ընդհարումներին եւ բռնության այլ իրավիճակներին։

 

«Մեզ համար կարեւոր է, որ  նման խնդիրներին անդրադառնալիս լրագրողները կիրթ մոտենան խնդրին եւ ուշադրության կենտրոնում պահեն մարդու կարեւորությունը։ Մենք անչափ ուրախացանք, որ մեր կազմակերպության ընտրությունը համընկավ ժյուրիի ընտրության հետ», - ասել է նա:

 

«Թվապատում 2019. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթն անցկացվում է 5-րդ անգամ։ Այս տարի մրցույթին ներկայացվել էր 164 հայտ 46 լրատվամիջոցից։

 

Նախորդ տարի «Թվապատում» մրցույթում մրցանակակիրների շարքում էր Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը՝«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում մարզեր մեկնող երիտասարդ ուսուցիչների մասին պատմող շարքի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին