Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հաղթանակի օրվա, ԼՂՀ Պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի ազատագրման տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում այսօր ժամանել է Ստեփանակերտ:
Օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր եւ ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: