Արցախում վերաբացվել է վերանորոգված «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը - Mediamax.am

5840 դիտում

Արցախում վերաբացվել է վերանորոգված «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Արցախում կայացել է «Մենք ենք, մեր լեռները» կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Հանդես գալով բացմանը` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է ազգային խորհրդանիշների պահպանման կարեւորությունը` գոհունակություն հայտնելով, որ այս գործընթացի մասնակից է նաեւ սփյուռքը:  Նա երախտագիտություն է հայտնել բարերար Կարեն Ավագյումյանին համալիրի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու համար` այն համարելով պատմական հայրենիքի հետ կապերն ամուր պահելու լավագույն միջոցներից մեկը:  

 

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հուշարձանի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի որդին` Աշոտ Բաղդասարյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին