Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Բակո Սահակյանն այս մասին ասել է Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է, որն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: