Իլհամ Ալիեւը երիտասարդներին կոչ է արել «ակտիվացնել Ղարաբաղյան խնդրի հետ կապված քարոզչական աշխատանքը» - Mediamax.am

3675 դիտում

Իլհամ Ալիեւը երիտասարդներին կոչ է արել «ակտիվացնել Ղարաբաղյան խնդրի հետ կապված քարոզչական աշխատանքը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` www.lapresentacion.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ ադրբեջանական երիտասարդությունը պետք է ծառայի երկրի ուժեղացման գործին եւ «յուրաքանչյուր երիտասարդ իր հնարավորությունների սահմաններում պետք է ակտիվացնի քարոզչական աշխատանքը` կապված Ղարաբաղյան խնդրի հետ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով «Թրենդը», Իլհամ Ալիեւն այդ մասին ասել է երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

 

Ադրբեջանի նախագահը եւս մեկ անգամ հայտարարել է Բաքվի դիրքորոշման անփոփոխության մասին, որի համաձայն, հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի համապատասխան` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Մեր ընտրանին