Ստեփանակերտում քանդում են ԼՂՀ ԱԳՆ շենքը - Mediamax.am

413 դիտում

Ստեփանակերտում քանդում են ԼՂՀ ԱԳՆ շենքը


Լուսանկարը` Trend

Լուսանկարը` Trend


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ստեփանակերտում սկսել են քանդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը։

Ադրբեջանական Trend գործակալությունը գրում է.

 

«Այն փաստը, որ շենքի քանդումը սկսվեց այսօր, խորհրդանշական է։ Սեպտեմբերի 2-ին նշվու, էր ինքնահռչակ ռեժիմի հռչակման տարեդարձը Ադրբեջանի օկուպացված տարածքներում։ Այս շենքում նախկինում հանդիպումներ էին անցկացվում օկուպացված տարածքներ այցելող արտասահմանյան հայամետ քաղաքական գործիչների հետ, օտարերկրյա լրագրողներին տրամադրվում էին անօրինական մուտքի վիզաներ եւ հավատարմագրեր։ Այս ամենը Ադրբեջանի պետական ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում էր։

Լուսանկարը` Trend

Այս շենքում նստած Դավիթ Բաբայանը եւ Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող այլ անձինք, որոնց դատավարությունն այսօր շարունակվում է Բաքվում, հայտարարում էին, որ ադրբեջանական դրոշը Ղարաբաղում կարող է ծածանվել միայն մեկ դեպքում՝ դեսպանատան բացման ժամանակ»։

 

Trend նշում է, որ «քանդված շենքի տեղում կկառուցվի նոր եռահարկ վարչական շենք՝ ժամանակակից ճարտարապետական ոճով՝ Քաղաքաշինության եւ ճարտարապետության պետական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Ղարաբաղի շրջանի ճարտարապետության եւ քաղաքաշինության գլխավոր վարչության համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին