Պուտինն ասել է, որ «ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանն է լքել Ղարաբաղը» - Mediamax.am

4152 դիտում

Պուտինն ասել է, որ «ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանն է լքել Ղարաբաղը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, այլ Հայաստանն է Ադրբեջանի մաս ճանաչել ԼՂ-ն»:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այնտեղ բարդ գործընթացներ են տեղի ունենում Ղարաբաղի հետ կապված։ Սա բոլորս հասկանում ենք։ Սակայն մենք չէինք, որ լքեցինք Ղարաբաղը: Նրանք դա արել են, մեզ առանձնապես չեն էլ տեղեկացրել, որ նման որոշում է նախապատրաստվում»,- ասուլիսի ժամանակ նշել է Վլադիմիր Պուտինը։

 

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն ունի «դրական ու բացասական կողմեր, գործընթացները բարդ են, ներքաղաքական»։

 

«Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը։ Սա, ի վերջո, պետության ընտրությունն է: Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա ինչպես գիտենք, պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներով եւ կապված չէ ցանկության կամ դրա բացակայության հետ` շարունակելու աշխատանքներն ինտեգրացիոն կառույցներում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին