ԼՂ կարգավորումն «կենսական» նշանակություն ունի ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման համար, ասել է Էշթոնը - Mediamax.am

5939 դիտում

ԼՂ կարգավորումն «կենսական» նշանակություն ունի ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման համար, ասել է Էշթոնը


 ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է, որ առաջընթացը ԼՂ հակամարտության կարգավորման «կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք օգտագործման համար»:

Այս մասին հայտնել է ԵՄ Բարձր Ներկայացուցչի խոսնակը` հունիսի 27-ին Բրյուսելում կայացած Քեթրին Էշթոնի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո:

 

Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել հունիսին հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում տեղի ունեցած լուրջ միջադեպերի վերաբերյալ: Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ավելացնել ջանքերը համաձայնության հասնելու ուղղությամբ` Մադրիդյան սկզբունքների հիման վրա եւ լիարժեքորեն իրագործել պարտավորությունները, որոնք նախագահները ստանձնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

 

Քեթրին Էշթոնը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած վերջին բարեփոխումները եւ ձեռքբերումները, որոնք արտացոլված են Եվրոպական Հարեւանության (ԵՀՔ) մայիսի 15-ին հրապարակված Առաջընթացի վերաբերյալ զեկույցում: Նա գոհունակությամբ նշել է, որ վերջերս մեկնարկել են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները ԵՄ-ի հետ: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է Հայաստանում հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը, մասնավորապես, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին