Փաշինյան. ԼՂ-ի հայաթափումը մեր քաղաքական ցանկությունների օրակարգում չի եղել - Mediamax.am

Մարտ 02, 2026
3748 դիտում

Փաշինյան. ԼՂ-ի հայաթափումը մեր քաղաքական ցանկությունների օրակարգում չի եղել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի հայաթափումը երբեք մեր պլանների եւ քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, մեր օրակարգում չի եղել»:

«ՀՀ կառավարությունը չէր ցանկանում, որ ԼՂ ժողովուրդը ստիպված լինի թողնել իր տունը, բայց դա տեղի է ունեցել: Մենք գործով ապացուցեցինք, որ նույնպիսի գորովանքով ենք վերաբերվում Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների կարիքներին, ինչպես՝ ՀՀ քաղաքացիների պարագայում:

 

Եթե Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է անել ամեն ինչ, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում:

 

Մենք ուզում ենք, որ բոլորն առանց բացառության մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ այս պահի դրությամբ Արցախից տեղահանված 2 500 մարդ է դուրս եկել Հայաստանից. «հույս ունեմ, որ նրանք գնացել են շոկային այս վիճակը հաղթահարելու եւ կվերադառնան»:




Մեր ընտրանին