Բաքվից հայտնել են Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ձերբակալության մասին - Mediamax.am

1200 դիտում

Բաքվից հայտնել են Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ձերբակալության մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ այսօր Ստեփանակերտում ձերբակալվել են եւ Բաքու են տեղափոխվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել են Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը,  նախկին պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը եւ Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին