Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ այսօր Ստեփանակերտում ձերբակալվել են եւ Բաքու են տեղափոխվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել են Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, նախկին պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը եւ Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: