Հայերի զանգվածային գաղթը ռազմական հանցանք է, ասել են փորձագետները - Mediamax.am

5251 դիտում

Հայերի զանգվածային գաղթը ռազմական հանցանք է, ասել են փորձագետները


Լուսանկարը` Վահան Ստեփանյան


Երեւան։ Մեդիամաքս։ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային գաղթը համապատասխանում է «արտաքսման կամ բռնի տեղահանության» ռազմական հանցագործության պայմաններին։

Այս մասին Reuters-ին հայտնել են իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Պրիյա Պիլայը եւ Մինեսոտայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր, Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ'Բրայենը:

 

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր փաստաթղթերում բռնի տեղահանման կամ արտաքսման մասին ասվում է, որ «բռնի» եզրույթը չի սահմանափակվում միայն ֆիզիկական ուժով, այլ կարող է ներառել ուժի կամ հարկադրանքի սպառնալիք կամ հոգեբանական ճնշում»:

 

Պրիյա Փիլայը եւ Մելանի Օ'Բրայենը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում նման «հարկադրանքի միջավայրը» ստեղծվել էր ադրբեջանական հարձակումից առաջ, քանի որ Բաքուն 9 ամիս արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ խոչընդոտելով սննդի, վառելիքի եւ դեղորայքի մատակարարումը։

 

Reuters-ը նշում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը Միջազգային քրեական դատարանի անդամ չեն, որը հետաքննում է ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները եւ ցեղասպանության հանցագործությունները։

 

Օ՛Բրայենը կարծում է, որ շրջափակումը փաստացի ցեղասպանության սկիզբ հանդիսացավ, քանի որ նպատակ ուներ «պայմաններ ստեղծել թիրախային խմբի ֆիզիկական ոչնչացմանը հանգեցնելու համար»:

 

ՄՔԴ-ի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համաձայնել է Օ՛Բրայենի փաստարկների հետ՝ նշելով, որ ցեղասպանություն սահմանումը միայն զանգվածային սպանություններ չի ենթադրում։

 

«Ինձ համար սա ակնհայտ ցեղասպանություն է», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին