Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում փրկարարական խմբերի որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել եւ դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն եւ մասունք:
Արցախի ՆԳՆ-ից հայտնել են, որ նույն տարածքից հայտնաբերված անձնական իրերը տեղափոխվել են օպերատիվ շտաբ։
«Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստան` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: