Փաշինյան. Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա - Mediamax.am

2317 դիտում

Փաշինյան. Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա


Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019թ. օոգոստոսի 5-ին
Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019թ. օոգոստոսի 5-ին

Լուսանկարը` www.primeminister.am


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա»:

«Լեռնային Ղարաբաղի հայության ելքն Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության պատճառով շարունակվում է: Սա էթնիկ զտման եւ հայրենազրկման ուղղակի ակտ է, ինչի մասին երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը:

 

Միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարեւոր են, բայց եթե դրանց չհետեւեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարությունները ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն: Եթե դատապարտող հայտարարություններին համարժեք քաղաքական եւ իրավական բնույթի որոշումներ չեն հետեւում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնելու ակտեր»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության առաջնային պարտքն է «հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին