Երեւան։ Մեդիամաքս։ Սեպտեմբերի 25-ին Արցախի տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 8 աճյուն եւ 10 քաղաքացի։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն եւ մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին։
2 աճյուն եւ մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից, եւս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Ադրբեջանական կողմը հայկական կողմին անվնաս վիճակում փոխանցել է 5 քաղաքացու եւ 5 աճյուն։
Ողջ մնացած քաղաքացիների առողջական վիճակը բավարար է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: