Երեւան։ Մեդիամաքս։ Արցախում շարունակվում են ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական անձի մարմին։
Սեպտեմբերի 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել եւ տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայող, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։
Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձ է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա եւ տարեց ամուսիններ։
Նույն օրը Նախիջեւանիկ եւ Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղից քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: