Անօթեւան մնացած արցախցիները կտեղափոխվեն Հայաստան - Mediamax.am

1165 դիտում

Անօթեւան մնացած արցախցիները կտեղափոխվեն Հայաստան


Լուսանկարը` https://jamestown.org/


Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ «ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում Հայաստանի Հանրապետություն, որոնք վերջին ռազմական գործողությունների հետեւանքով մնացել են անօթեւան եւ հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել»։

Շտաբից հայտնում են, որ «բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ»:

 

Այսօր Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» Հայաստանի մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետեւանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի:

 

Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:

 

Առաջիկայում եւս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին