Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի տեղեկատվական շտաբը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու եւ ռազմական ագրեսիայի հետեւանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Միաժամանակ քննարկվում է նաեւ քաղաքացիների Արցախ մուտքի եւ Արցախից ելքի ընթացակարգը»:
Մեդիամաքսը նշում է, որ պարզ չէ, թե որ գերատեսչությունն է համակարգում Արցախի տեղեկատվական շտաբի աշխատանքը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: