Երեւան։ Մեդիամաքս։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) կայանում շարունակում են մնալ 1340 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 607 երեխաներ, ովքեր ներկայում չեն կարողանում վերադառնալ իրենց տները։
Այս մասին ասվում է ՌԽԶ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկներն ամեն օր որակյալ եւ մասնագիտացված բժշկական օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, որոնք ավելի վաղ տարհանվել են ակտիվ ռազմական գործողությունների շրջաններից»։
«Տեղակայվել է մոդուլային կամպուս՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք թույլ են տալիս օրական մինչեւ 80 ռենտգենային եւ ուլտրաձայնային հետազոտություններ իրականացնել, ավտովիրակապարան՝ վիրաբուժական օգնություն տրամադրելու հնարավորությամբ, ինչպես նաեւ վիրահատական եւ վերակենդանացման ախտորոշիչ մոդուլ՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: