Փաշինյան. «Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ» - Mediamax.am

3128 դիտում

Փաշինյան. «Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է»:

«Իրադրության դրական տեղաշարժի հույսեր կան՝ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ:

 

Չի բացառվում նաեւ, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի Լեռնային Ղարաբաղ»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա չի մանրամասնել, թե որտեղից է հումանիտար օգնությունը մուտք գործելու Արցախ:

 

Փաշինյանը կրկնել է սեպտեմբերի 21-ի իր խոսքերն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»՝ միաժամանակ նշելով, որ «իրադրությունը դինամիկ է եւ ցանկացած պահի կարող է փոխվել»:

 

«Մենք կարծում ենք, որ ԼՂ-ի մեր հայրենակիցները կկարողանան տեղափոխվել Հայաստան, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը:

 

Մեր նպատակը ԼՂ-ն հայաթափելը չէ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցներն իրենց տներում առանց վախի ու արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին