Երեւան։ Մեդիամաքս։ Բաքվի աղբյուրները հայտնում են, որ Եվլախ քաղաքում ավարտվել է Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը:
Արցախի պաշտոնական աղբյուրները հանդիպման եւ դրա արդյունքների մասին տեղեկություն առայժմ չեն հրապարակել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի հայ բնակիչների ռեինտեգրման հարցերը՝ Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա»:
















