Բաքվից հայտնում են, որ Արցախի պատվիրակությունը Եվլախի ճանապարհին է - Mediamax.am

1735 դիտում

Բաքվից հայտնում են, որ Արցախի պատվիրակությունը Եվլախի ճանապարհին է


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները ուղեւորվում են դեպի Եվլախ:

Արցախի պաշտոնական աղբյուրները այդ մասին որեւէ տեղեկատվություն առայժմ չեն տրամադրել:

 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Արցախի պատվիրակությունը դեպի Եվլախ է ընթանում ՌՌ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ:

 

Եվլախում Արցախի պատվիրակությունը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին