Պուտինը դեէսկալացիայի հույս է հայտնել - Mediamax.am

1832 դիտում

Պուտինը դեէսկալացիայի հույս է հայտնել


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ իր երկիրը մշտական կապի մեջ է Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի հետ:

«Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Հուսով ենք, որ կարող ենք հասնել դեէսկալացիայի եւ խնդիրը տեղափոխել խաղաղ ուղղությամբ»,- Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահը:

 

Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռուս խաղաղապահների հիմնական ճամբարում գտնվում են ավելի քանի 2 000 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ հազարից ավել երեխաներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին