Արցախի պետնախարար է նշանակել Արթուր Հարությունյանը - Mediamax.am

1202 դիտում

Արցախի պետնախարար է նշանակել Արթուր Հարությունյանը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արթուր Հարությունյանին նշանակել է պետական նախարար:

Սամվել Շահրամանյանի հրամանագրով փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետեւյալ նախարարների գործունեությունը՝

 

1) առողջապահության նախարար.

2) արդարադատության նախարար.

3) գյուղատնտեսության նախարար.

4) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար.

5) սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար.

6) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար.

7) քաղաքաշինության նախարար.

8) ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին