ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում կոչ է արել դադարեցնել բռնությունը - Mediamax.am

3853 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում կոչ է արել դադարեցնել բռնությունը


ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորն այսօր Բաքվում զսպվածության եւ բռնության դադարեցման կոչով է հանդես եկել:

Ինչպես հաղորդել են Մեդիամաքս-ին ԵԱՀԿ մամուլի ծառայությունում, Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Էյմոն Գիլմորն ասել է, որ “բռնության շղթային պետք է վերջ դրվի” եւ “ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով”:

 

ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ կոչ է արել հակամարտության կողմերին շարունակել աշխատանքը հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել եւ իրագործել նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունը երկու ժողովուրդների միջեւ կապերի զարգացման վերաբերյալ:     

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին