Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու Իրավունքների Հանձնաժողովում սեպտեմբերի 6-ին լսումներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ:
Լսումների ժամանակ Արցախի ճգնաժամային իրավիճակի մասին իր փորձագիտական կարծիքը կներկայացնի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Վերջինս օգոստոսի 7-ին հրապարակել էր զեկույց, որում, վկայակոչելով, Ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիայի II հոդվածի «c» կետը, նշել էր.
«Սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարման խոչընդոտումը զանգվածային ֆիզիկական ոչնչացման համար միտումնավոր ստեղծված պայման է եւ համարվում է ցեղասպանություն»:
Լսումներին հանդես կգա նաեւ Ջորջթաունի համալսարանի արտահաստիքային պրոֆեսոր Դէվիդ Ֆիլիփսը: Նա կներկայացնի Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի կառավարության մտադրություններին առնչվող փաստեր:
Լսումները բաց կլինեն Կոնգրեսի անդամների եւ անձնակազմի, հանրության հետաքրքրված ներկայացուցիչների եւ մամուլի համար: Դրանք կմեկնարկեն սեպտեմբերի 6-ին Վաշինգթոնի ժամանակով 13:00-ին (Հայաստանի ժամանակով՝ 21:00-ին) եւ ուղիղ կհեռարձակվեն հանձնաժողովի կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: