Արայիկ Հարությունյանը հորդորել է «սթափ գնահատել իրավիճակը» - Mediamax.am

789 դիտում

Արայիկ Հարությունյանը հորդորել է «սթափ գնահատել իրավիճակը»


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարեւոր նշանակություն ունի»:

«Մինչեւ Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ Արցախի կառավարության անդամներին եւ պետական կառավարման այլ մարմինների կազմին ներկայացնելով նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին:

 

«Արայիկ Հարությունյանը հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը եւ սատար կանգնել նոր ձեւավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում»,- ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին