Գերմանիայի ԱԳ նախարար. Լաչինի միջանցքը «պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար» - Mediamax.am

1923 դիտում

Գերմանիայի ԱԳ նախարար. Լաչինի միջանցքը «պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում, որն այսօր տեղի է ունենում Իսպանիայում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ նա հայտարարել է, որ «Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»։

 

«Ես եւ իմ ֆրանսիացի պաշտոնակիցը ներառել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը օրակարգում։ Մարդկանց վիճակը այնտեղ աղետալի է»,- ասել է Բերբոքը։

 

«Այդ իսկ պատճառով մենք դիմում ենք Ադրբեջանին եւ Ռուսաստանին հրատապ կոչով. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

 

Բերբոքը նաեւ նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ այս հարցի շուրջ մտքերի փոխանակում է տեղի ունենում ամերիկացի գործընկերների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին