Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանը Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը»:
«Դրա հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից: Այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետեւյալն է՝ Ադրբեջանը ծրագրում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորոն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը եւ թույլ չտալ նրանց վերադարձը:
Ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։ Միջազգային մեխանիզմը կենսականորեն անհրաժեշտ է։ Հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»,- կառավարության նիստում ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետք է շարունակել ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը:
«Պետք է առաջ մղենք Լաչինի միջանցք եւ ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետեւ հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ «առաջնահերթ խնդիրը մնում է ԼՂ հրատապ հումանիտար բեռների մուտքի ապահովումը»՝ հիշեցնելով, որ Կոռնիձորի հատվածում ԼՂ մուտք գործելուն է սպասում հումանիտար բեռներով 30-ից ավելի բեռնատար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: